Մտքեր
4 читателя, 13 постов
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ
Ի՞նչ բան է սերը: Դա քամու սոսափն է վարդի թփերում: Ոչ, դա կրակ է, որ շիկնում է արյան մեջ: Սերը դժոխային մեղեդի է, և նրա հնչյունների տակ պար գալ են ուզում նույնիսկ ծեր սրտերը: Նա իսկը մարգարտածաղիկն է, որ բացվում է մութն ընկնելուն պես և իսկը հողմածաղիկ է, որ թեթև շնչից կծկում է իր թերթերն ու մեռնում է, եթե դիպչես նրան:
Ահա թե ինչ է սերը:
.

Պաուլո Կոելիո. «11 րոպե»
Եթե ես պարտավոր եմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին հավատարիմ լինել, ապա նախ և առաջ` ինքս ինձ:
Ես չգիտեմ ինչից սկսեմ… և չգիտեմ արժի՞ արդյոք սկսել…
Սիրող մարդը երբեք չի ցավեցնի իր սիրեցյալին… մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է իր զգացմունքների համար և մենք ուրիշներին մեղադրելու իրավունք չունենք…
Սերն ուրիշի մեջ չէ,մեր մեջ է. այդ մենք ենք դա արթնացնում: Բայց արթնացնելու համար ուրիշի կարիքն ունենք: Բովանդակ աշխարհն իմաստալի է միայն այն դեպքում, երբ կա մեկը,


Реклама | Разместить рекламу
ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈւ --.Կյանքի մեծ հարցը՝ ինչպես ապրել մարդկանց մեջ
«Միայնություն: Դու գիտես ինչ բան է միայնությունը, բայց որը՞: Ա, դու չգիտես, որ միայնակ երբեք չենք լինում: Մարդիկ, որոնց սպանել են, մեզ հետ են: Բայց դա դեռ հեշտ է տանել: Իսկ նրա՞նց, որոնց սիրել ենք և նրանց, որոնց չենք սիրել, որ մեզ են սիրել, ափսոսանքը, ցանկությունը, դառնությունը և մեղմությունը, անառակները և աստվածների պանթեոնը… Միայնակ: Ախ, եթե գոնե այդ ուրվականներով թունավորված միայնության փոխարեն,

Ռիչարդ Բախ
Եթե դու երբևէ կարիք ունենաս գտնել այն մարդուն, ով կկարողանա հաղթահարել ցանկացած, նույնիսկ ամենածանր դժբախտությունը ու քեզ երջանիկ կդարձնի այն ժամանակ, երբ ուրիշ որևէ մեկը դա չի կարողանա անել, այդ դեպքում պարզապես նայիր հայելու մեջ և ասա. «Ողջույն»: Ոչ մի ցանկություն քեզ չի տրվի այն ուժից առանձին, որը թույլ կտա դա իրագործել: Կյանքը չի պահանջում, որ դու լինես հետևողական, դաժան, համբերատար, ուշադիր, զայրացկոտ, խնայող, անմիտ, սիրող: Սակայն կյանքը պահանջում է,

Ու հաճախ, ինչքան էլ ուժեղ ես լինում, այնուամենայնիվ, հոգուդ մի գաղտնի անկյունում անզորությունն է ապրում...
- Կնոջ կյանքը սիրո հավերժ բոցկլտացող կրակ է,- ասում է մեկը:
- Կնոջ կյանքը ինքնահրաժարման մեջ է,- պնդում է մյուսը:
- Կնոջ կյանքը մայրությունն է,- գոչում է երրորդը:
- Կնոջ կյանքը խաղ է,- կատակում են ոմանք:
- Կնոջ առանքինությունը նրա կույր հավատն է,- խմբովին համաձայնում են բոլորը: ԷԼԻԶԱ ՕԺԵՇԿՈ

Ջեբրան Խալիլ Ջեբրան-ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
Այդժամ Ալ–Միտրան խնդրեց.
— Ասա’ մեզ Սիրո մասին:
Նա բարձրացրեց գլուխը, նայեց ժողովրդին, և լռություն տիրեց:
Այդ ժամանակ նա բարձր ձայնով ասաց.
— Եթե սերն է առջնորդում ձեզ, ապա գնացե՛ք նրա հետևից, թեև նրա ճանապարհները դժվարին են և փշոտ:
Եթե նա համակի ձեզ իր թևերով, ապա անսացե՛ք նրան, եթե նույնիսկ ձեզ վիրավորել է նրա փետուրնե-րի մեջ թաքնված սուրը:
Եվ եթե սերն է ասում ձեզ, հավատացե՛ք նրան, եթե նույնիսկ նրա ձայնը կործանում է ձեր երազանքնե-րը,

Ջեբրան Խալիլ Ջեբրան-ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
Այդժամ Ալ–Միտրան խնդրեց.
— Ասա’ մեզ Սիրո մասին:
Նա բարձրացրեց գլուխը, նայեց ժողովրդին, և լռություն տիրեց:
Այդ ժամանակ նա բարձր ձայնով ասաց.
— Եթե սերն է առջնորդում ձեզ, ապա գնացե՛ք նրա հետևից, թեև նրա ճանապարհները դժվարին են և փշոտ:
Եթե նա համակի ձեզ իր թևերով, ապա անսացե՛ք նրան, եթե նույնիսկ ձեզ վիրավորել է նրա փետուրնե-րի մեջ թաքնված սուրը:
Եվ եթե սերն է ասում ձեզ, հավատացե՛ք նրան, եթե նույնիսկ նրա ձայնը կործանում է ձեր երազանքնե-րը,

Ազատությունը լեռնային օդի է նման: Այն թույլերի ուժից վեր է: Իսկ մարդկային կյանքը լուցկու տուփի նման է: Եթե դրան լուրջ վերաբերվես՝ ծիծաղելի է, եթե անլուրջ վերաբերվես՝ վտանգավոր է: Որպեսզի կյանք դառնա երջանիկ, պետք է սիրել ամենօրյա մանրուքները: Ամպերի փայլը, բամբուկների սոսափյունը, ճնճղուկների երամի ծլվլոցը, անցորդների դեմքերը,- այս բոլոր առօրյա մանրուքներում պետք է գտնել գերագույն բավականություն:
Բայց երբեմն կյանքը շատ ավելի դժոխային է, քան դժոխքն ինքը:

Վիլյամ Սարոյան--- «Քո կյանքի ժամերը»
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:
Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել:

Ժպիտի գինը .....
Այն ոչինչ չարժե, բայց շատ բան է տալիս:
Այն հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են, միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր նվիրում են:
Այն ակնթարթ է տևում, բայց երբեմն հիշողության մեջ մնում է ընդմիշտ:
Ոչ ոք այնքան հարուստ չէ, որ դրա կարիքը չունենա, և չկա մի աղքատ մարդ, որ դրանով հարստանա:
Այն երջանկացնում է տունը, ստեղծում բարյացակամ մթնոլորտ գործնական փոխհարաբերություններում և բարեկամների համար նշանաբան է հանդիսանում:

Պաուլո Կոելիո. քաղվածքներ...
-Ծիածանը վայելելու համար պետք է դեռ վերապրել անձրևը:
-Ոչ մեկ քեզ չի հիշելու քո մտքերի համար:
- Որպեսզի ապրել լիարժեք կյանքով, պետք է գտնվել անընդհատ շարժման մեջ, և միայն այդ դեպքում օրերը իրար նման չեն լինի:
- Սերը դժվար ճանապարհ է: Դժվար, որովհետև այն քեզ կա՛մ կհասցնի ամպերին, կա՛մ կիջեցնի գետնի տակ:
-Մի՛ փորձիր լինել խիզախ, երբ բավարար է լինել խելացի:
- Հումորով մոտեցիր սխալներիդ, բայց այլևս' մի կրկնիր դրանք:
