Իմ հաշիշոտ հիշողության բարձը գրկած` Լուռ թելում եմ մութը հույսով, Որ կարկատեմ բացվող օրս Դեռ չծնված, դեռ չգրված հեքիաթներով... Ցայգալույսը խենթ ժպտում է Վարագույրի նվազ ճեղքից Եվ ներկվում է մութ գիշերս, Թեկուզ նվազ, հույսի լույսով... ( Բայց չեն ընկնում իմ հեքիաթից Խնձորներն այդքան սպասված)... Ես գրկում եմ իմ հաշիշոտ հիշողության բարձը խոնավ` Լուռ համրելով թաց գույներն իմ անքնության ...Լ.Ն.