«Ստեղծագործել՝ ավելի գեղեցիկ կյանքով ապրելու համար»:
Ահա լեզվի մասին իմ կարծիքը, լեզուն, որ գործածում է բանաստեղծը, պետք է համապատասխանի իր մշակած նյութին, այս է կարևորը: Այդ պատճառով քիչ առաջ հետաքրքրվեցի Նարեկացիով: Այդ դարձդարձիկ, իրենք իրենցով ոլորահյուս հեղեղային նա­խադասությունները պատշաճում են բուն բովանդա­կությանը: Լեզուն, զգացումները, գաղափարները, եթե միաձույլ են, ապա ուրեմն հստակ տեսանելի է մեծ բանաստեղծությունը: