Արշամշատ
Արշամաշատ բերդաքաղաք – Ծոփքի հայոց արքաների նստավայրը:
Արշամշատ կամ Արսամասատ, հայկական քաղաք Ծոփքում, Անձիտ կամ Բալահովիտ գավառում, Եփրատի ափի մոտ։ Սկզբում եղել է բերդ, որի շուրջը հետագայում, հելլենիզմի շրջանում, փռվել է բուն քաղաքը։
Ծոփքի թագավորության այս մայրաքաղաքը հիշատակվում է նույն անվան մի շարք տարբերակներով. Մատթեոս Ուռհայեցին (XII դ.) կոչում է Աշմուշատ, արաբ պատմիչներր՝ Սումայսատ, այլ մատենագիրներ ու գրիչներ՝ Շամոշատ, Շամուշատ, Շիմշատ։