Janeta

Добавлено 2 недели 1 день назад в Հայ գրող | Категория Разное

Ո՞րն է,բաբո,մեր հայրենիք Էն,որ ունի բարձր երկինք Էն,որ ունի կարմիր արեւ Յուր կապուտակ գլխի վերեւ Էն,որ ունի լեռն Ալագյազ Հավքերն`աշուղ,ջրերը`սազ Էն,որ տեսքով իր Սեւանի Մազերն արձակ ու գեղանի Նստած հարսի կնմանի Էն,որ ունի աշխարհի թագ Քանց թագավոր`Մասիս ճերմակ Ճերմակ Մասիս`սիրտը մրմուռ Գլուխը վեր`դրախտի դուռ Էն,որ ունի Մասիսն ի վար Հին-հին բերդեր,վանքեր մթար Որ ավերակ,բայց դեռ դարեր Լուռ կաղոթեն երկինքն ի վեր Էն,որ ունի Արազ,Տղմուտ Եւափերը մամռոտ ու մութ Գերեզմաններն են պապերուդ