Բնություն
Подгруженный файл
Մնձուր (գետ)
Մնձուր (Մունջուր), գետ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի աջ վտակը։ Սկիզբ է առնում Մնձուրի լեռների հարավային լանջերից՝ մոտ 2780 մ բարձրությունից։ Երկարությունը մոտ 163 կմ է։Ջրի ծախս 87 մ³/վ։ Հոսում է անդնդախոր, անտառապատ նեղ կիրճով և Խարբերդի դաշտում միախառնվում Արածանիին։ Սնումը խառն է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Подгруженный файл
ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ
Ուղեկիցս ծերունի էր մի բարեդէմ
Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն
Երբ իմացաւ հայ եմ՝դէմքի բարին արդէն
Դարձաւ մի տաք երջանկութիւն
ԱյնուհետեւՄոսկւայից մինչ Երեւան
Նա խօսում էր,ապա լսում,լսում սիրով
Շաբաթներով ջրի կարօտ մարդու նման
Հայերենը ըմբոշխնելով
Ոսկերիչ էր’Ադանացի
Ալիքները նրան Փարիզ էին նետել
Ապրում է լա’ւ’Ոսկերիչի ոսկի՜ձեռքեր
Ուրէլ լինեն՝չեն ծանգոտի
Բայց ինչ օգուտ,ծերը նայում էթոռներին
Ուձայնի մէջ կարծեսթէ ծուխ է խտանում
Խորթանո՜ւմ են զաւակները,ձեռքից գնում
Подгруженный файл
ԲԵՂԼՈՒ-Քասաղի👌💗
Այս գեղեցկուհիները Հայաստանի քաղցրահամ ջրերում աճող Բեղլու ձկան 4 տեսակներից մեկն է,որը քիչ քանակով բազմանում է Միրաքի ջրամբարում ,և հատկապես Միրաքի ձորով հոսող Քասաղի վտակում,որոնց որսալը շատ դժվար է,հազվադեպ է պատահում...մեր աշխատակիցը մի քանի օր առաջ ձորից էր բերել,իսկ ձկներին խայծ հանդիսացող կարթի դերում հադես է եկել փնջաձև ծաղկաբույլ ունեցող Արևքուրիկ (Зверобой)
Քասաղ գետի ջրերում ապրում են կողակ, բեղլու, սազան, թառափ, խեցգետին։
Подгруженный файл
Կյանքի սկիզբ💛
Սրանք լորու ձվեր են , որոնք մի գուցե արդեն ձագուկների տեսքով նոր կյանքի սկիզբ են դրել….
Այս լուսանկարները արել եմ շաբաթներ առաջ աշխատավայրում:Հոգնածությունս թոթափոլու ակնկալիքով շրջում էի դիմացի բլրալանջին,երբ անսպասելի կողքիս խոտածածկ հատվածից թեչունը թռավ ու նստեց մոտակա լարի վրա:Կռանալով այս բույնը տեսա ,որի մեջ եղած ձվերին պահպանում ու տաքացնում էր Մայր լորը`մայրական մեծ Սիրո բնազդով….ինչպիսի նվիրում:
Подгруженный файл
Սև քրտինք է քամում քարանձավը կրկին,
Սև երախը բացել և սև ամպ է լափում,
Մոշի թուփը կանգնել քարանձավի հոնքին
Եվ խեղճ առվի գլխին սև կարկուտ է թափում:
Սև մշուշի միջից կարմիր բոց է բխում—
Մախրենին է մխում քարե բարձի վրա,
Ո՞վ իմանա արդյոք, ի՞նչ մտքեր են գլխում
Եվ ինչե՞ր է խորհում
Քամիների անհոգ անցուդարձի վրա։
Թափուր ձորի վրա
Ծիծեռնակի թափուր բույնն է կախվել նորից,
Եվ մասրենին՝թափուր կածանների վրա
Իր երազի կարմիր ասուպներն է թափում
Առվի փեշերն ի վեր
Մի բուռ խոնավ կանաչ ծիծաղում է ձորից.
Подгруженный файл
Մերոնցով.....
Այս Եդեմական բնաշխարհի գրկում հոգեպես կտրվելով աշխարհիկ առօրյա հոգսերից, վերերկրային թևեր առնելով,ոչ միայն միտքդ,այլև հուզմունք ապրող ողջ զգայական աշխարհդ է վերերկրային տիրույթ տեղափոխվում:
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։
Подгруженный файл
Մերոնցով.....
Այս Եդեմական բնաշխարհի գրկում հոգեպես կտրվելով աշխարհիկ առօրյա հոգսերից, վերերկրային թևեր առնելով,ոչ միայն միտքդ,այլև հուզմունք ապրող ողջ զգայական աշխարհդ է վերերկրային տիրույթ տեղափոխվում:
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։
Подгруженный файл
Մերոնցով.....
Այս Եդեմական բնաշխարհի գրկում հոգեպես կտրվելով աշխարհիկ առօրյա հոգսերից, վերերկրային թևեր առնելով,ոչ միայն միտքդ,այլև հուզմունք ապրող ողջ զգայական աշխարհդ է վերերկրային տիրույթ տեղափոխվում:
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։