ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ
hanragitak.com

Բաժակի տակդիր՝ եղևնու փշատերևներով
Տաք ու անուշաբույր թեյով լի բաժակի համար կարելի է պատրաստել եղևնու փշատերևներով յուրահատուկ տակդիր, որն իր շուրջը կտարածի եղևնու հոգեպարար բույրն ու էլ ավելի հաճելի կդարձնի թեյախմությունը։
Ի դեպ, եղևնու կամ այլ սոչազգիների փշատերևներով կարելի է հյուսել ոչ միայն պարզ ու հասարակ այս տակդիրը, այլ նաև ավելի բարդ ու տարածական իրեր՝ թասիկներ, բաժակներ, զամբյուղներ և այլն։
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Ձվի զամբյուղ՝ գործվածքից «Հավիկ»
Զատկի տոնի նախապատրաստական փուլը գրավիչ ու հետաքրքիր է և՛ մեծերի, և՛ երեխաների համար: Այն ավելի հետաքրքիր են դարձնում ինքնաշեն զարդարանքներն ու խորհրդանիշերը:
Գործվածքից կարված այս զամբյուղը նախատեսված է 5 ձվի համար: Ստորև ներկայացվող չափսերը փոփոխելով՝ կարելի է կարել ցանկալի տարողության զամբյուղ:
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Խաղ «Փոքրիկ մատնահարդար»
Բոլոր փոքրիկ արքայադուստրերն էլ սիրում են ընդօրինակել իրենց մայրիկներին թե՛ տնային գործերում, թե՛ անձնական հիգիենայի ու շպարի ոլորտում։
Մատնահարդարումը փոքրիկների համար ոչ միայն գեղեցկանալու միջոց է, այլ նաև նկարելու, ստեղծագործելու ևս մեկ հնարավորություն։
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Ձվի կեղևի մշակումը շինվածքների (поделка) համար
Ձվի կեղևն ստեղծագործելու անսահմանափակ հնարավորություն է ընձեռնում: Հմուտ ձեռքերի և հնարամտության շնորհիվ դրանցից կարելի է պատրաստել բազում ինքնատիպ շինվածքներ:
Որոշ շինվածքների համար հարկ է դատարկել ձուն: Դրա համար ձվի երկու կողմերում ասեղով կամ այլ սուր առարկայով մեծ անցք բացել: Պահելով ձուն թասի վրա՝ փչելով հեռացնել միջուկը: Կեղևը լվանալ հոսող ջրի տակ և լավ չորացնել:
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Փոքրիկ տիկնիկ ՝ ուլունքով և քուղով
Այս փոքրիկ ու գեղեցիկ տիկնիկը պատրաստվում է շատ արագ։ Այն կարելի է օգտագործել՝ որպես կախազարդ կամ զարդարանքի տարր, կամ նվիրել՝ որպես ձեռագործ փոքրիկ հուշանվեր։ Իսկ թափանցիկ գործվածքից թևեր ամրացնելու դեպքում տիկնիկը կդառնա հիասքանչ փոքրիկ փերի։
Տարբերակ 1
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Բացիկ մայրիկի և տատիկի համար «Գոգնոց»
Բոլոր մայրիկներն ու տատիկները հաճույքով են համեղ ուտեստներ ու քաղցրահամ խմորեղեններ պատրաստում իրենց սիրելի մանչուկների համար։ Նրանք էլ, իրենց հերթին, կարող են իրենց երախտիքն արտահատել այսպիսի ինքնաշեն բացիկի միջոցով՝ թեթևակի ակնարկելով, որ սպասում են իրենց սիրելի ուտեստի համտեսմանը
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Անձեռոցիկներ «Տոնածառ»
Հիրավի, ցանկացած սեղանին տոնական տեսք են հաղորդում ոչ միայն գեղեցիկ և համեղ ուտեստները, այլ նաև ճիշտ ընտրված սպասքը, սփռոցն ու գեղեցիկ ձևավորված անձեռոցիկները:
Ամանորին անձեռոցիկների ձևավորման ամենահարմար տարբերակը «Տոնածառ» -ն է:
Բազում տարբերակներից առանձնացված այս տարբերակներից յուրաքանչյուր տանտիկին կարող է ընտրել իրեն ավելի հարմար տարբերակը:
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Ամանորյա քաղցր նվեր՝ «Հաջողության պայտ»
Ամանորին, ի տարբերություն մեծահասակների, բոլոր երեխաներն ստանում են անուշեղեն ու համեղ կոնֆետներ՝ որպես նվեր։
Այսպիսի խորհրդանշական նվերն իսկական հաճելի անակնկալ կլինի մեծահասակների համար․ նրանք կապրեն հաճելի պահեր, մի պահ վեր կհիշեն իրենց մակությունն ու, անշուշտ, ըստ արժանվույն կգնահատեն ձեռքի աշխատանքն ու ինքնատիպութունը։
Ըստ ժողովրդական հավատալիքների, պայտը համարվում է հաջողության խորհրդանիշ, ուստի այս տեսքով պատրաստված քաղցր նվերը․․․
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Ամանորյա պսակ միանգամյա օգտագործման ափսեներից
Ամանորը տոն է բոլորի համար, իսկ երեխաների համար այն ավելի ուրախ ու ցանկալի է դառնում, երբ նրանք նույնպես ներգրավվում են տան ձևավորման ու զարդարման հիանալի և ուրախ գործընթացին:
Ամանորյա ավանդական զարդարանքների շարքում իր ուրույն տեղն է գրավում ամանորյա պսակը: Այն հիանալի տարբերակ է երեխաների հետ միասին ստեղծագործելու համար:
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Բարեմաղթանքներով ոսկե ընկույզ
Բարեմաղթանքներով ոսկե ընկույզը փոքրիկ հուշանվեր է, որը կարելի է նվիրել բարեկամներին, ընկերներին կամ գործընկերներին ինչպես Ամանորին, այնպես էլ այլ հիշարժան միջոցառումներին: Ընկույզների մեջ կարելի է տեղադրել բարեմաղթանք, աֆորիզմ, խորհուրդ, սիրո խոստովանություն, փոքրիկ կոնֆետ, զարդ կամ այլ գեղեցիկ անակնկալ: Այս փոքրիկ հուշանվերն իր առանձնահատկությամբ կարող է անմոռանալի դարձնել ցանկացած օր:
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Նախշակաղապարներ
Դեկորատիվ-կիրառական արվեստի, ձեռագործի ու այլ տարբեր ոլորտների ստեղծագործություններում, շինվածքներում հաճախ են օգտագործվում տարբեր նյութերից պատրաստված տերևներ, ծաղիկներ, կենդանիներ ու այլ պատկերներ, իսկ երբեմն էլ կարիք է լինում պարզապես գեղեցիկ ու համաչափ պատկեր կամ ուրվագիծ ստանալ։
Նման դեպքերում կարելի է օգտվել նախշակաղապարների (տրաֆարետ, շաբլոն) ընձեռած հնարավորությունից։
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Ծիածանափայլ ձկնիկ՝ գունավոր թղթերից
Բոլոր փոքրիկները սիրում են շինվածքներ պատաստել հատկապես գունավոր թղթերից, քանի որ դրանք կարելի է կտրել, սոսնձել, ծալել, նկարել դրանց վրա կամ համատեղել բոլորը միասին՝ հնարավորություն տալով փոքրիկին օգտագործել սեփական երևակայության ու հմտությունների ողջ հնարավորությունները։
Ոսկե ձկնիկը հայտնի հեքիաթային հերոս է, իսկ ծիածանափայլ ձկնիկ կարելի է հորինել, դարձնել հորինված գեղեցիկ հեքիաթի հերոս։
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Թիթեռնիկ՝ պլաստիկե շշից
Յուրաքանչյուրի տանն էլ կան պլաստիկե շշեր, որոնք համարվում են թափոն։ Այդ շշերին կարելի է երկրորդ կյանք տալ՝ գեղեցիկ շինվածքներ պատրաստելով։
Այս գեղեցիկ ու բազմերանգ թիթեռնիկներով կարելի է ձևավորել սենյակային ծաղիկներ՝ ամառային տեսք հաղորդելով։ Գնդասեղով կարելի է ամրացնել վարագույրին կամ, փոքրիկ մագնիս ամրացնելու դեպքում, սառնարանին ամրացնել։
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ
hanragitak.com

Վիետնամական հողաթափերից ՝ գլադիատորական ոտնամաններ
Ցանկացած կին ցանկանում է լինել միշտ նորաձև, անընդհատ թարմացնել իր զգեստապահարանը: Այդ ամենի մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև ամառային կոշիկները: Իհարկե, կարելի է գնել նորը, սակայն կարելի է ձևափոխել ու նոր շունչ հաղորդել հնին:
ՀԱՆՐԱԳԻՏԱԿ