Մայրս ասում էր` միշտ սուրբ կաց, որդիս, 
Վերևից նայում` հսկում է Աստված,- 
Այս ինչ դարու ենք հասել, որ չորս դիս. 
Իր ստեղծածից սոսկում է Աստված…. 

Ցածում ելնում են օրոցքի հովտից. 
Իրար են գրկում ցածում մարդացած, 
Մեկ-մեկու համար մեռնում են վշտից, 
Վերևից նայում` ժպտում է Աստված: 
Ցածում իրար են անհաշտ հոշոտում, 
Ցածում իմաստուն ու խելագարված- 
Իրար հոշոտում, իրար են…պաշտում`. 
Երկնքից տեսնում` ապշում է Աստված: 
Ցածում ծաղկունք էլ իրար են խեղդում. 
Եթերից տեսնում` ողբում է Աստված: