25.05.2018, 12:41:11
Ինձնով երդվելիս Ափըս դնում եմ քո մի ափ հողին, Ինչպես իմ նախնիք՝ Սուրբ Գրքին իրենց... Եվ զո՜ւր, իզուր են մեզ ուսուցանել, Թե յուղոտ մատով Սուրբ Գիրք չեն թերթում: Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Գի՜րք ժողովողի, Սուրբ Գիրք... ծամո՜ւմ են... յուղոտ բերանո՜վ՝ Քո լավաշիդ պես, Նշխարիդ նման... Եվ աջից նայում՝ Տեսնում եմ հրդեհ, Ձախից եմ նայում՝ Տեսնում եմ մոխիր: Ի՜նչ է. քե՞զ տրվեց կրակը կրթել Ու դաստիարակել մի ամբողջ նախիր...
Ինձնով երդվելիս
Ափըս դնում եմ քո մի ափ հողին,
Ինչպես իմ նախնիք՝ Սուրբ Գրքին իրենց...
Եվ զո՜ւր, իզուր են մեզ ուսուցանել,
Թե յուղոտ մատով Սուրբ Գիրք չեն թերթում:
Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Գի՜րք ժողովողի,
Սուրբ Գիրք... ծամո՜ւմ են... յուղոտ բերանո՜վ՝
Քո լավաշիդ պես,
Նշխարիդ նման...
Եվ աջից նայում՝
Տեսնում եմ հրդեհ,
Ձախից եմ նայում՝
Տեսնում եմ մոխիր:
Ի՜նչ է. քե՞զ տրվեց կրակը կրթել
Ու դաստիարակել մի ամբողջ նախիր...