Աշխարհում ամենից ավելի արևն եմ սիրում: Արևը սիրել՝ նշանակում է սիրել աշխարհը, սիրել հողը և այն ամենը, ինչ կա այդ հողի վրա: Մենք կապված ենք արևի հետ, այն դարերով տանում է մեզ իր հետևից: Դեպի ու՞ր: Հայտնի չէ: Գալիս են նոր սերունդներ, իսկ արևը միշտ մնում է մարդու մեջ, ամեն մեկիս մեջ: Որեմն հավատարիմ մնանք այս մեծ օրենքին: Սիրենք կյանքը, լուսավորը, սերը և արդարացնենք բնության վստահությունը:
Մ. Սարյան