ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ

Ծեր վանականը մահամերձ է: Նա անկողին է մտնում ու հայտարարում է, որ այդ երեկո լքելու է այս աշխարհը: Նրա բոլոր աշակերտները խմբվում են մեռնողի շուրջը: Միայն մեկը՝ ամենանվիրվածը, ուսուցչի մոտ գալու փոխարեն վազում է շուկա: Նա ցանկանում է այնտեղ գտնել քաղցրավենիքը, որը ծերունին շատ էր սիրում: Բայց այդ անուշեղենից շուկայում չկա: Եվ երիտասարդը մի ամբողջ օր է վատնում, որ քաղցրավենիքը պատրաստեն իր պատվերով: Վերջապես ամեն ինչ պատրաստ է: Աշակերտը շնչակտուր վազում է դեպի եկեղեցի ու հևասպառ