20.07.2018, 2:32:32
Ամէն մէկի մէջ բարու մի սերմ կայ Ու սպասում է մի կաթիլ ջրի, Ամէն մէկի մէջ թաքնուած սէր կայ Ու սպասում է ջերմ սիրոյ հրի: Ամէն մէկի մէջ շուարած խիղճ կայ Ու սպասում է, որ բարին ծլի, Ամէն մէկի մէջ անհուն կարօտ կայ Ու սպասում է, որ սիրտը ելնի: Ամէն մէկի մէջ մի շատ լաւ մարդ կայ Ու սպասում է բարուն ու խղճին, Որ ծլարձակի, ծաղկի, շիւղեր տայ, Սիրոյ պտուղներ թողնի ճիւղերին: Ամէն մէկի մէջ մի խեղճ աստուած կայ Ու սպասում է մեր` մարդ դառնալուն Որ հզօրանայ, իրեն տէր զգայ
Ամէն մէկի մէջ բարու մի սերմ կայ
Ու սպասում է մի կաթիլ ջրի,
Ամէն մէկի մէջ թաքնուած սէր կայ
Ու սպասում է ջերմ սիրոյ հրի:
Ամէն մէկի մէջ շուարած խիղճ կայ
Ու սպասում է, որ բարին ծլի,
Ամէն մէկի մէջ անհուն կարօտ կայ
Ու սպասում է, որ սիրտը ելնի:
Ամէն մէկի մէջ մի շատ լաւ մարդ կայ
Ու սպասում է բարուն ու խղճին,
Որ ծլարձակի, ծաղկի, շիւղեր տայ,
Սիրոյ պտուղներ թողնի ճիւղերին:
Ամէն մէկի մէջ մի խեղճ աստուած կայ
Ու սպասում է մեր` մարդ դառնալուն
Որ հզօրանայ, իրեն տէր զգայ