

29.10.2018, 20:48:04
ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ Հիշում եմ դեմքը քո ծեր, մա՛յր իմ անուշ ու անգին, Լույս խորշոմներ ու գծեր, մա՛յր իմ անուշ ու անգին: Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին Դեմքիդ ստվեր է գցել, մա՛յր իմ անուշ ու անգին: Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, Որ եկել են ու անցել, մա՛յր իմ անուշ ու անգին: Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- Ո՞ւր է արդյոք հեռացել, մա՛յր իմ անուշ ու անգին: Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մա՛յր իմ անուշ ու անգին:
ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ
Հիշում եմ դեմքը քո ծեր, մա՛յր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մա՛յր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մա՛յր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մա՛յր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մա՛յր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մա՛յր իմ անուշ ու անգին: