

30.10.2018, 9:10:13
Շնորհավո՛ր տարեդարձդ ՎԱՐՊԵՏ: Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է Նրա ծննդյան օրը Ձեզ եմ ներկայացնում նրա հրաշք բանաստեղծություններից ևս մեկը. Մեկը չեղավ… Մեկը չեղավ, որ իմանար վշտերս, Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս. Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս, Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս: Կյանքս կտամ սրտից բխած համբույրին, Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր: Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին, Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:
Շնորհավո՛ր տարեդարձդ ՎԱՐՊԵՏ:
Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է
Նրա ծննդյան օրը Ձեզ եմ ներկայացնում նրա հրաշք բանաստեղծություններից ևս մեկը.
Մեկը չեղավ…
Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:
Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր: