

14.11.2018, 19:27:10
ԱՇՆԱՆԱՅԻՆ Արևն արծաթել է ամպերը թիթեղ. Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ։ Դանդաղ բարձրանում է արևն արծաթե — Սառցի պես հալչում է երկինքը կաթե։ Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր, Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ։ Աշունը թափում է թերթերս հիմա, Ու թոնը թրջում է արտերս հիմա։ Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է. Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։ Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը, Ու հովը թաղում է վարդերս հիմա… Եղիշե Չարենց
ԱՇՆԱՆԱՅԻՆ
Արևն արծաթել է ամպերը թիթեղ.
Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ։
Դանդաղ բարձրանում է արևն արծաթե —
Սառցի պես հալչում է երկինքը կաթե։
Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր,
Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ։
Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա։
Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։
Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը թաղում է վարդերս հիմա…
Եղիշե Չարենց