Ալմաստե գահը

1660թ. առևտրական բանակցություններ վարելու նպատակով Իրանի Սպահան քաղաքից Մոսկվա է գնում Զաքար Սահրատյան անունով մի վաճառական։ Նա ցար Ալեքսեյ Միխայլովիչին է նվիրում մի թանկագին գահ, որը պատրաստել էին Նոր Ջուղայի հայ վարպետները։ Այն պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից՝ պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափերի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով, 1830 նիշապուրի փիրուզևերով եւ այլ թանկարժեք քարերով, ոսկով ու արծաթով։