Մարդիկ միշտ էլ փնտրել են երջանկության բանալին, շատերը գտել են, ոմանք` ոչ, իսկ ոմանք էլ գտնելով, չեն էլ գիտակցել ինչ է այն, անտեսել են ու կրկին շարունակել փնտրել…
Գումարը վաստակում են, սերը` նվաճում են, հաջողությանը հասնում են… իսկ երջանկությունը….. երջանկությունը` լույս աշխարհ են բերում!!
Ինչպե՞ս թե երջանկություն գոյություն չունի… Ես ճանաչում եմ նրան, գիտեմ նրա աչքերի գույնը, ժպիտը, ձայնը!!
Չկա ոչինչ ավելի գեղեցիկ, քան փոքրիկ երեխան արժանապատիվ երջանիկ մոր գրկում!