Հովհաննես Թումանյան - Քառյակներ

Հեյ ագահ մարդ, հեյ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ, 
Քանի քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ. 
Ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, 
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։ :

Զուր եմ փախչում, ինձ խաբում, 
Հազար կապ է ինձ կապում. 
Ամենքի հետ ապրում եմ, 
Ամենքի չափ տառապում:

Քանի մահ կա իմ սրտում, 
Թափուր գահ կա իմ սրտում. 
Չէ դու էլ ես մահացու. 
Մահի ահ կա իմ սրտում: