ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի ազգակիցներ, երկրագնդի բոլոր միջօրէականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ: Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը: Գալիս է ու մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական ո՛ր գոտիներում էլ լինենք: Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թէ թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից: