24.01.2019, 3:15:49
Լույս առավոտի, Դու, որ նման ես երաժշտության, Եկ ու ինձ փրկիր այս գիշերային անդաշնությունից, Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության Ու սիրտս զտիր, Որ պղտորվել ու ելել է հունից: Ամբողջ գիշերը Ես նման էի մի մութ անձավի, Ուր կասկածների քամին էր հեծում, Կսկիծն էր զարթնել ինչ-որ մի անցած,մոռացված ցավի Ու մոլոր հավքի հուսահատությանբ պատերս էր ծեծում: Եւ թվում էր ինձ, Ձայներ եմ լսում ես ինչ-որ տեղից, Որ աղերսում են արեւի գինի, մուրում սեր ու հաց...
Լույս առավոտի,
Դու, որ նման ես երաժշտության,
Եկ ու ինձ փրկիր այս գիշերային անդաշնությունից,
Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության
Ու սիրտս զտիր,
Որ պղտորվել ու ելել է հունից:
Ամբողջ գիշերը
Ես նման էի մի մութ անձավի,
Ուր կասկածների քամին էր հեծում,
Կսկիծն էր զարթնել ինչ-որ մի անցած,մոռացված ցավի
Ու մոլոր հավքի հուսահատությանբ պատերս էր ծեծում:
Եւ թվում էր ինձ,
Ձայներ եմ լսում ես ինչ-որ տեղից,
Որ աղերսում են արեւի գինի, մուրում սեր ու հաց...