«Որդիների պայքարը հայրերի դեմ» - ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Մեզ պէտք չէ՛ Անկախ Հայաստան,- դեռ այսօր էլ աղմկում են քո հայրերէն ոմանք:
- Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով թզուկներիդ դարձնի կատարեալ մարդ եւ Հայ, արժանի Անկախութեան,-պատասխանում է Մայիս Քսանութի շէնքը իր ուսերին կրող ժողովուրդ -հսկան:
- Պէտք չէ՛,- յամառում են մտքի մանկաբարոյութեամբ բռնւածները, առանց հասկանալու, թէ անկախութիւնից զուրկ ժողովուրդները դատապարտւած են մահւան, ծառայելով գերիշխան ազգերի համար