05.03.2019, 15:33:03
ՍԵՐ ՄԸ ԳԱՂՏՆԻ Սեր մը գաղտնի՝ դանդաղորեն հասունցած. Իրար գրկող նայվածքներով խուսափուկ, Եվ շեշտերով, մրմունջներու մեջտեղ ցած, Որ ակամա բացվող դուռներ են ծածուկ, Սիրտե ի սիրտ գացող ճամփան կը հորդի, Մերթ արևով, մերթ ամպերով կը մթնե. Ինչ փույթ սակայն, եթե վայրկյանը արդի, Մեզ նվաղիլ, մեռնիլ կուտա հուզումե…: Եվ տենչանքներ շյուղերու պես կը ծլին, Կանաչ այնպես, այնպես անձայն, աննշմար, Սիրտե ի սիրտ գացող ճամփուն մեջ լռին…:
ՍԵՐ ՄԸ ԳԱՂՏՆԻ
Սեր մը գաղտնի՝ դանդաղորեն հասունցած.
Իրար գրկող նայվածքներով խուսափուկ,
Եվ շեշտերով, մրմունջներու մեջտեղ ցած,
Որ ակամա բացվող դուռներ են ծածուկ,
Սիրտե ի սիրտ գացող ճամփան կը հորդի,
Մերթ արևով, մերթ ամպերով կը մթնե.
Ինչ փույթ սակայն, եթե վայրկյանը արդի,
Մեզ նվաղիլ, մեռնիլ կուտա հուզումե…:
Եվ տենչանքներ շյուղերու պես կը ծլին,
Կանաչ այնպես, այնպես անձայն, աննշմար,
Սիրտե ի սիրտ գացող ճամփուն մեջ լռին…: