Բարի գարնանաբույր լույս,առավոտ,արեւագալ...Հայեր:💥
Քեզ ինձանից խորհուրդ
Տխրությունով, սիրով,
Բախտով հարբած եղիր,
Մի քիչ պարտված մնա,
Մի քիչ աստված եղիր:

Բաշխիր, ինչ որ ունես,
Մի ափսոսա ոչինչ,
Սրտիդ ուզածն արա
Ու սրտաբաց եղիր:

Ամեն բացվող օրվադ
Աստծու պարգեւ ասա,
Մի լավ խոսք ես լսել՝ 
Թռնելու թեւ ասա,

Միշտ ճերմակին ճերմակ
Ու սեւին սեւ ասա,
Ծուռ նայողիդ վրա 
Դու ծիծաղած եղիր:

Ու երբ ցերեկն անցնի,
Ընկնի գիշերը մութ,
Երբ չգտնեն արդեն
Ինձ՝ աչքերը քո լուր