ՏԱՏՅԱՆԱՅԻ ՆԱՄԱԿԸ ՕՆԵԳԻՆԻՆ
Ա.Ս.Պուշկին Եվգենի Օնեգին,սիրային խոստովանական նամակ
Գրում եմ Ձեզ: Մի՞թե քիչ է:
Եվ ի՞նչ էլի ավելացնել:
Հիմա գիտեմ` կամքը Ձերն է
Եվ կարող եք արհամարհել:
Բայց բախտիս հանդեպ լոկ խայթ խղճի,
Թե հոգուն Ձեր մեղմ պարուրի,
Այնժամ գիտեմ` ինձ չեք լքի:
Սակայն հոգիս միշտ լռել է
(Հավատացե´ք Դուք իմ պատվին)
Չէիք իմանա երբևիցե,
Բայց հուսայի կրկին-կրկին,
Որ շաբաթվա գոնե մեկ օր
Տեսնեի Ձեզ գյուղում մեր խոր:
Ձեր խոսքերը լսեի ես,
Նրա համար աղոթեի
Եվ այն մասին մտածեի,