Սեր, ես երազում եմ քեզ նման լինել, - հիացած կրկնում էր սիրահարվածությունը: - Դու ինձանից շատ ավելի ուժեղ ես:
- Իսկ դու գիտե՞ս, թե ինչում է իմ ուժը, - հարցրեց սերը՝ մտահոգ օրորելով գլուխը:
- Որովհետև մարդկանց համար դու ավելի կարևոր ես:
- Ոչ սիրելիս, – հոգոց հանեց սերը և շոյեց սիրահարվածության գլուխը: - Ես կարողանում եմ ներել. ահա թե ինչն է ինձ դարձնում այդպիսին:
- Դու կարո՞ղ ես ներել դավաճանությունը:
- Այո կարող եմ, որովհետև հաճախ հավատարմությունը գալիս է անգիտությունից