ՓՈՔՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Համո Սահյանի երգն իր էության մեջ, անգամ բնանկարներում ճանապարհ է բացում դեպի մարդու հոգին և կյանքի տարերքը:
…Նրա աշխարհը յուրահատուկ է, տեղային, «փոքր», բայց ներքնապես կապված է մեծ կյանքին: …Այդ աշխարհը հանկարծ բոցավառվում է, ստանում համամարդկային խորհուրդ, տեղական նյութի մեջ գոյանում է փիլիսոփայական խորունկ հոսանքը՝ աշխատանքի, սիրո, մարդու և հողի մասին:
Ճշմարիտ բանաստեղծների երկերում մշտապես տեղի է ունենում անցյալի և ներկայի գեղեցկությունների,