ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ, ՍԻՐԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ💐
Սիրելի՛ շրջանավարտներ,այսօր դուք համակված եք անկեղծ և վարակիչ զգացումներով ու հուզականությամբ: Տոնական այս օրը ձեր կրթարանի հարկի ներքո հնչելու են դպրոցական զանգի վերջին ղողանջները:Կրթական այս հաստատությունը ձեզ սպառազինել է գիտելիքներով, որոնք պիտի կենսավորեք ի շահ հայրենիքի, ինչն իրագործելի կդառնա միայն ազգի նկատմամբ պարտքի բարձրագույն գիտակցումով£ Այդ գիտակցումը մարդուն տրվում է միայն ի վերուստ և դառնում կամովի հանձնառություն: