Բարի լույս ,բարի առավոտ... ու խաղաղ օր Հայոց աշխարհին: 
Մեր աղոթքներում խնդրենք Տիրոջը, որ անփորձանք ու խաղաղ պահի մեր երկրի սահմանները,ապավեն լինի Հայոց բանակի ամեն մի զինվորին, հայրենյաց պաշտպանների բազկին ուժ ու կարողություն տա... Ամենահաղթ Խաչը իր տեսանելի զորությամբ ամրացնի մեր սահմաններն ու դիրքերը... Ամէն:
Պ. ՍԵՎԱԿ-ԲԱՐԻ ԼՈՒՅՍ
Լույսը բարի է 
Եվ բարին լույս է... այնքան ժամանակ, 
Քանի դեռ սրտերն այդ «բարի լույս»-ը, 
Դարերո՜վ մաշված այդ «բարի լույս»-ը 
Լսում են կարծես առաջի՛ն անգամ