Կեռանը՝ ապագայ Հայոց թագուհին նշանադրութեան ժամանակ

(1262 թ., Աւետարան, Ծաղկող՝ Թորոս Ռոսլին, Կոնստանդին Ա. կաթողիկոսի պատուէրով թագաժառանգ Լեւոն Բ.-ի ամուսնութեան առթիւ, Երուսաղէմի Հայոց պատրիարքարան, ձեռ. թիւ 2660, թ. 288)։
Կեռանի ծննդյան ամսաթիվն անհայտ է: Նա ծնվել է լամբրոնական իշխան Հեթում Դ-ի և նրա կնոջ ընտանիքում, որի անունը մինչև մեր օրերը չի հասել: Ծագել է Հեթումյանների տոհմից, որոնք Լամբրոնի տիրակալներն էին: