«Սուրբ վեղարով» վանք
Սրվեղի վանքը (XIIIդ.) գտնվում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3կմ հարավ, Խաչի Տակ կոչվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին։ 
Սրվեղի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից, խուցերից, ձիթհանքից, օժանդակ շինություններիցԳլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին ներքեւի մասում շարված է քարով, վերեւում, գմբեթի հետ միասին օգտագործված է թրծած աղյուս: Պատերի վրա կան արձանագրություններ, որոնից մեկը 1152 թվականի է: