Հավատացած եմ, խոսքդ կընդունվի:
Արցունքով օգնի՛ր ինձ, վտանգվածիս, գովյա՜լդ
կանանց մեջ.
Ծնրադիր խնդրի՛ր հաշտությանս համար, ծնո՜ղդ
Աստծո.
Հոգածո՛ւ եղիր թշվառիս հանդեպ, խորա՜ն
բարձրյալի.
Ձե՛ռք տուր ընկածիս, երկնայի՜ն տաճար.
Փառավորի՛ր քո որդուն քեզանով՝
Աստվածորեն ինձ հրաշագործել,
Տալով քավություն և ողորմություն,
Ո՜վ դու Աստծո աղախին ու մայր.
Թող փրկությունս ցույց տրվի քեզնով,
Եվ քո պատիվը ինձնով բարձրանա»։
(Գրիգոր Նարեկացի, գլուխ Ձ)