Մարմինը կարող է վայելք զգալ միայն․ նա սեր չունի։
Եվ հիմա զո՜ւր եմ փորձում գրկել հոգիդ․
Նա փախչում է,խույս է տալիս ինձնից այնպես,ինչպես լորտուների քակվող ու լպրծուն կծիկ,
Եվ չքնաղ թևերդ, հեռո՜ւ հորիզոնին,արշալույսի գույնով օձեր են,որ բարձրանում են հրաժեշտի շարժուձևերով։ 
Ես մնում եմ շվար։ Ես մնում եմ մոլոր։ Հոգնել եմ այս սիրուց, որ քամահրում ես դու։ 
Ես ամաչում եմ այս սիրուց, որ այնքա՜ն ես արհամարհում։ 
Կույր է մարմինն առանց հոգու։ 
Ինչպե՞ս հուսամ հիմա, թե երբեմնի մարմնիդ կմիանամ մի օր,