Ի՜նչ բախտ, ի՜նչ բախտ, որ միայն ա՛յս երեկո։ 
Ուրիշ օրեր կառչում եմ քեզ, 
Ուրիշ օրեր վանում եմ՝ ես մենակության ու սոսկումի հաճախանքները բոլոր, 
Իմ մտքի մեջ կանչելով քո գեղեցկությունը ամբողջ, 
Որպեսզի վեր, խռովահույզ աշխարհից վեր բռնեմ այն։ 
Սակայն հետո այս բոլորը թվում է զուր ու անմիտ… 
Իմ մեջ ո՛չ մի զգայարան գեղեցկությանըդ խորհուրդը չգիտե, 
Բառերով իսկ չեմ ընբռնել երբեք այն։ 
Գեղեցկության իմ ձգտո՞ւմն էլ ապարդյուն է արդարև։