05.08.2019, 5:49:17
Խորանաշատ վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից հյուսիս-արևելք: Հիմնել է Վանական Վարդապետը 13-րդ դարի 1-ին կեսին, Վահրամյանների իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ։ Խորանաշատի վանքի առաջին առաջնորդը եղել է Վանական Վարդապետը։ 1244 թ.-ին վանահայր է դարձել Վանական Վարդապետի եղբոր որդի Պողոս վարդապետը։ Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում Սուրբ Աստվածածին և Սուրբ Կիրակի եկեղեցիները, կիսավեր մատուռը, վանական խցերը և երկու գերեզմանոցները:
Խորանաշատ վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից հյուսիս-արևելք:
Հիմնել է Վանական Վարդապետը 13-րդ դարի 1-ին կեսին, Վահրամյանների իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար Վահրամ Բ Գագեցու հովանավորությամբ։
Խորանաշատի վանքի առաջին առաջնորդը եղել է Վանական Վարդապետը։ 1244 թ.-ին վանահայր է դարձել Վանական Վարդապետի եղբոր որդի Պողոս վարդապետը։
Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում Սուրբ Աստվածածին և Սուրբ Կիրակի եկեղեցիները, կիսավեր մատուռը, վանական խցերը և երկու գերեզմանոցները: