Պատմություն Հայոց
ՍԲ ՏՐԴԱՏ Գ ՄԵԾ ԱՐՇԱԿՈՒՆԻ-ԱՐՔԱ ՀԱՅՈՑ ՄԵԾԱՑ,
ԻՇԽՆԱ ԱՅՐԱՐԱՏԻ, ԿՈԳՈՎԻՏԻ ԵՎ ԴԱՐՈՒՅՆՔԻ, ՏԵՐ ՀԱՅՈՑ ՈՍՏԱՆԻ
303 թ-ի հունվարի 6-ի այգալույսին՝ Սբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը, Բագավանում՝ Արածանիի ակունքների մոտ, Գրիգոր Ա Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը: Արքայի մկրտության վայրում կա մի քար, որ կոչվում է «Տրդատի քար» (կանգուն է ցայսօր):