Պատմություն Հայոց
---
1269 թ-ին հունվարի 6-ին է թագադրվել Լևոն Գ Հեթումյան թագավորը Տարսոն քաղաքում, իսկ ծերունի հայրը մտավ Դրազարկի վանքը՝ իբրև կրոնավոր։(հունվարի 24, 1236 - փետրվարի 6, 1289, Սիս, Ադանա, Թուրքիա), Հայոց թագավոր Կիլիկիայում, Հեթում Ա–ի ավագ որդին և հաջորդը։ Հեթումյան արքայատան երկրորդ գահակալը։ 1256 թ.–ին Հեթում Ա 20–ամյա Լևոնին շնորհեց «ձիավոր ասպետի» կոչում և հռչակեց գահակից։ 1262 թ.–ին Լևոնը ամուսնացավ Լաբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ։