Իմաստունի դասը 
Մի ծեր ու իմաստուն մարդ ասում է իր ընկերոջը. - Լավ ուսումնասիրիր սենյակը, որում մենք գտնվում ենք և փորձիր հիշել բոլոր շագանակագույն առարկաները: Իսկ հիմա փակիր աչքերդ և թվիր բոլոր երկնագույն առարկաները: Բացիր աչքերդ և ուշադիր նայիր, որովհետև սենյակում բազում երկնագույն առարկաներ կան: Եթե դու փնտրում ես սենյակում միայն շագանակագույն առարկաներ, իսկ կյանքում միայն վատը՝ ապա դու հենց դրանք էլ կտեսնես և հենց դրանք դու միայն կհիշես և միայն դրանք մասնակցություն կունենան քո կյանքում: