Ռ.Թագոր«Եկ իմ լճակի մոտ»
Եթե օրվա հոգսերիդ ժամին ուզես լցնել քո սափորը՝ե՛կ,օ՜,եկ իմ լճակի մոտ
Ջրի ալիքները կգրկեն ոտքերդ ու թոթովելով իրենց գաղտնիքը կպատմեն քեզ
Հորդ անձրևի ստվերն ընկել է ավազներին և ամպերը մառ կախվել են ծառերի գլխին՝ինչպես վարսերիդ գանգուրները հոնքերիդ վրա
Ես շա՛տ լավ գիտեմ քայլերիդ չափը,սիրտս նրանց հետ ներդաշնակ է զարկում
Ե՛կ,օ՜,եկ իմ լճակի մոտ, եթե սափորդ լցնել ես ուզում
Եթե ուզում ես ափին նստած խայտալ անհոգորեն և սափորդ նետել լիճը,որ լողա,օ՜,ե՛կ,եկ իմ լճակի մոտ