ԲԱՐԵՎ ԷՐԳԻՐ
Արածանի,գետ Հայկական լեռնաշխարհում։Հին հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Արսանիաս,ներկայումս թուրքերը կոչում են Մուրատ։Կոչվել է նաև Արևելյան Եփրատ,Արզանիա,Արսինես։Միանալով Արևմտյան Եփրատին՝առաջացնում է Եփրատ գետը։Երկարությունը 722կմ է,ավազանը՝40000կմ2։Հին ժամանակներում գետն ամբողջությամբ հոսել է Մեծ Հայքի թագավորության տարածքով։Երբեմն Արածանիի այն հատվածը,որն անցնում է Բալուի շրջանով անվանել են Բալուա գետ։ Արածանու ավազանում են գտնվում Վաղարշակերտ,Մուշ,Բալու,Խարբերդ քաղաքները