Էրզրումի հայերի բռնագաղթը
«Հայ կանանց,երեխաներին,ծերերին սպանում էին այրելով ու թրատելով,խեղդում էին գետերում, գնդակահարում խմբերով,ժայռերից գլորում էին խոր վիհերը:Սովալլուկ ու ցրտահարված մարդկանց մահվան էին դատապարտում` դաժան կտտանքների ենթարկելով:
Հազարավոր գաղթական հայեր մեռնում էին ճանապարհին և գաղթակայաններում համաճարակներից. Էրզրումի և Բասենի հարթավայրերի բնակիչները`կանայք,երեխաներ ու ծերեր,տեղահանվել էին իրենց գյուղերից և հարկադրաբար պիտի հասնեին Միջագետք»: