22.04.2020, 8:55:26
Հ.Սահյան ...Դեռ մխալու է վերքը նաիրյան… Ու վերքի միջից թռած՝թռչելու Ու կանչելու է երգը նաիրյան Երգի թեւի տակ խաղաղ շնչելու Կանաչելու է հերկը նաիրյան Եվ գգվելու է հասկերը նրա Մեր երազները քարերի վրա Ասեղնագործող ձեռքը նաիրյան Դեռ մխալու է վերքը նաիրյան Առաքելու է,ինչ էլ որ լինի Իր ծուխն առ երկինք երդը նաիրյան Եվ ոչ մի օրով աշխարհի երթից Հետ չի մնալու երթը նաիրյան Ինչ հողմ ու հրդեհ,հրթիռ ու հյուլե Ամուր է հոգու բերդը նաիրյան Բայց ո՞րն է,ասեք,մեղքը նաիրյան Որ մխալու է վերքը նաիրյան
Հ.Սահյան
...Դեռ մխալու է վերքը նաիրյան…
Ու վերքի միջից թռած՝թռչելու
Ու կանչելու է երգը նաիրյան
Երգի թեւի տակ խաղաղ շնչելու
Կանաչելու է հերկը նաիրյան
Եվ գգվելու է հասկերը նրա
Մեր երազները քարերի վրա
Ասեղնագործող ձեռքը նաիրյան
Դեռ մխալու է վերքը նաիրյան
Առաքելու է,ինչ էլ որ լինի
Իր ծուխն առ երկինք երդը նաիրյան
Եվ ոչ մի օրով աշխարհի երթից
Հետ չի մնալու երթը նաիրյան
Ինչ հողմ ու հրդեհ,հրթիռ ու հյուլե
Ամուր է հոգու բերդը նաիրյան
Բայց ո՞րն է,ասեք,մեղքը նաիրյան
Որ մխալու է վերքը նաիրյան