Վարուժան ԿԱԿԱՉՆԵՐ
Քո´յր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛
Ահա սիրող սիրտերու պես կարյունին
Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Խմենք ալիքն արևին
Անոնք ա´յնչափ բռնկեր են`որ կարծես
Հրդեհն իրենց կայրե դաշտերը անհուն
Պիտի իրենց բաժակներեն հրակեզ
Խմենք կայծերն աստղերուն
Քույր իմ, քաղե´,լորի մը պես ծածկված
Ցորեններուն մեջ`որ մեղմիկ կնազին
Պիտի իրենց բաժակներեն բոսորած
Խմենք արյունն ակոսին
Անոնք ծռած արտույտներու բույնին վրա
Լալ շողերով ողկույզ-ողկույզ կծփան
Պիտի իրենց բաժակներեն հակընթյա