Նրա ամենամեծ հայհոյանքը «էշն» էր:Հաճախ հետախուզական խմբերին զգուշացնում էր՝շեշտելով.«Էշություն չընեք», այսինքն՝ անիմաստ քաջություն:
Ինքը նպատակ չէր դնում քեզ համախոհ դարձնել, դու էիր ձգտում,ձգվում դեպի իրեն:Իր անկեղծ ապրումները վարակիչ էին,ու մարդիկ ուզում էին լինել իր կողքին,լսել իր խոսքը:
Իհարկե,Մոնթեն տրամաբանող էր ու սկզբունքային,բայց հենց նման մարդն էր ընդունակ ամենամեծ գժությունների:Թեև մյուս կողմից,նա խելացի երիտասարդ էր,գործունյա և իր ուղղախոսությամբ մարդկանց զինաթափ անող:

Մոնթե