10.05.2020, 4:51:55
Կնճռվում էինք,ու երթը կարծես Իմ խոցված ու խոր սրտից էր ելնում Հեռանում ելնող հառաչանքիս պես Բայց արցունքիս պես աչքիս մեջ մնում Եվ արտասվում էր լուսինն էլ կանգնած Քանզի քշում էր ոսոխը կանանց` Լուսնից էլ անմեղ լուսնի քույրերին Վարդ-աղջիկներին տանում էր նա դուրս` Մահիճ դարձնելու իր գիշերներին... Դուրս էին տանում, որ խոլ կործանեն Հղի հարսներին, որ էլ չծնեն, Որ մաղվի ազգը–ձեռ քաշի Մասսից, Չքանա հայը երկրի երեսից... Օ, չգաս Հիսուս, թե դեռ պիտի գաս` Քեզ էլ կտանեն խաչելու..չգաս... Հ.Շիրազ
Կնճռվում էինք,ու երթը կարծես
Իմ խոցված ու խոր սրտից էր ելնում
Հեռանում ելնող հառաչանքիս պես
Բայց արցունքիս պես աչքիս մեջ մնում
Եվ արտասվում էր լուսինն էլ կանգնած
Քանզի քշում էր ոսոխը կանանց`
Լուսնից էլ անմեղ լուսնի քույրերին
Վարդ-աղջիկներին տանում էր նա դուրս`
Մահիճ դարձնելու իր գիշերներին...
Դուրս էին տանում, որ խոլ կործանեն
Հղի հարսներին, որ էլ չծնեն,
Որ մաղվի ազգը–ձեռ քաշի Մասսից,
Չքանա հայը երկրի երեսից...
Օ, չգաս Հիսուս, թե դեռ պիտի գաս`
Քեզ էլ կտանեն խաչելու..չգաս...
Հ.Շիրազ