10.05.2020, 14:43:42
Երբ քո կոպերից գիշերներ կաթեն Ու այգաբացի հույսեր չունենաս Գալու եմ դառնամ ես առավոտդ Որ դու հավատդ երբեք չուրանաս: Երբ կորցրած լինես թանկություններդ Արժեք չունենան ոչինչ ու ոչ ոք Գլուխդ կառնեմ իմ ափերի մեջ Որ քեզ չտեսնեմ երբեք գլխիկոր: Երբ որ խռովես ինքդ քո բախտից Ու աշխարհի հետ լեզու չթրջես Գամ առնեմ գիրկս,լանք ու Հաշտեցնեմ աշխարհին ու քեզ: Քամիներ լինեն,որոնք քեզ թողնեն Անտուն,անտանիք ու մաշեն հույսդ Թողնեմ ամենքին,ամեն բան թողնեմ Գամ դառնամ հույսդ,տանիքդ,տունդ:❤https://ok.ru
Երբ քո կոպերից գիշերներ կաթեն
Ու այգաբացի հույսեր չունենաս
Գալու եմ դառնամ ես առավոտդ
Որ դու հավատդ երբեք չուրանաս:
Երբ կորցրած լինես թանկություններդ
Արժեք չունենան ոչինչ ու ոչ ոք
Գլուխդ կառնեմ իմ ափերի մեջ
Որ քեզ չտեսնեմ երբեք գլխիկոր:
Երբ որ խռովես ինքդ քո բախտից
Ու աշխարհի հետ լեզու չթրջես
Գամ առնեմ գիրկս,լանք ու
Հաշտեցնեմ աշխարհին ու քեզ:
Քամիներ լինեն,որոնք քեզ թողնեն
Անտուն,անտանիք ու մաշեն հույսդ
Թողնեմ ամենքին,ամեն բան թողնեմ
Գամ դառնամ հույսդ,տանիքդ,տունդ:❤https://ok.ru