Լենինյան հեղաշրջումից հետո ռուսները հեռացան Արևմտ.Հայաստանից ու Այսրկովկասից և ճակատի պաշտպանության գործը բաժին հասավ հայկական ուժերին,որոնք թեև նոր էին կազմավորվում,բայց ռուսների թողած զենքի,զինամթերքի ու սննդամթերքի պահեստներն ահռելի առավելություն էին տալիս պարտված թուրքերի նկատմամբ:1918 թ.փետրվարին,նախքան թուրքերի վախվորած առաջխաղացումը,Կարինում կատարյալ քաոս էր տիրում:Կային անհամար իշխանություններ,զինված խմբեր ու «հրամանատարներ»,որոնցից էր Տիգրան Աղամալյանը՝Հայ զինվորական միության նախագահը,