14.06.2020, 16:02:47
Վահանավանք Միջնադարյան վանական համալիր: Գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք, Տիգրանասարի լանջին։ Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից էր եղել եկեղեցու հիմնադիր Վահան Ա Սյունեցին։ Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։
Վահանավանք
Միջնադարյան վանական համալիր: Գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից 7 կմ արևմուտք, Տիգրանասարի լանջին։ Վանքն ունեցել է շուրջ 100 միաբան, կից գործել է վանական դպրոցը, որի սաներից էր եղել եկեղեցու հիմնադիր Վահան Ա Սյունեցին։ Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։