18.06.2020, 14:22:13
Թե փակել էր պետք, ես դուռը բացի, Թե պահել էր պետք, ասացի «գնա». Թե կանչել էր պետք, լռեցի խոնարհ, Թե արցունք էր պետք, ես ծիծաղեցի: Գուցե նրանից, որ թույլ եմ իրոք, Գուցե նրանից, որ ուժեղ եմ ես, Անփույթ ապրեցի ես կյանքս բոլոր` Մանուկի նման և թագուհու պես… 1961 թ. Սիլվա Կապուտիկյան
Թե փակել էր պետք, ես դուռը բացի,
Թե պահել էր պետք, ասացի «գնա».
Թե կանչել էր պետք, լռեցի խոնարհ,
Թե արցունք էր պետք, ես ծիծաղեցի:
Գուցե նրանից, որ թույլ եմ իրոք,
Գուցե նրանից, որ ուժեղ եմ ես,
Անփույթ ապրեցի ես կյանքս բոլոր`
Մանուկի նման և թագուհու պես…
1961 թ.
Սիլվա Կապուտիկյան