

18.07.2020, 10:29:21
Նորից երկնքով հին արշալույսն է սիգալով սիգում Որպեսզի մեր նոր ու քաղաքակիրթ հիշողության մեջ Միշտ էլ թարմ մնան..առասպելները -Բարի լո՜ւյս,իմ նո՛ր և իմ...առասպե՜լ Ինչպե՞ս քնեցիր Ի՞նչ երազ տեսար Ի՞նչ գեշ երազից արթնացար վախով Եվ երազիդ մեջ Դու պատահաբար չտեսա՞ր նրան Ով-ի՛նքդ էլ գիտես-քեզ գիտի այնպես Ինչպես հիվանդն իր հիվանդությունը Լույսը բարի է Եվ բարին լույս է..այնքան ժամանակ, Քանի դեռ սրտերն այդ«բարի լույս»ը Դարերո՜վ մաշված այդ«բարի լույս»ը Լսում են կարծես առաջի՛ն անգամ
Նորից երկնքով հին արշալույսն է սիգալով սիգում
Որպեսզի մեր նոր ու քաղաքակիրթ հիշողության մեջ
Միշտ էլ թարմ մնան..առասպելները
-Բարի լո՜ւյս,իմ նո՛ր և իմ...առասպե՜լ
Ինչպե՞ս քնեցիր
Ի՞նչ երազ տեսար
Ի՞նչ գեշ երազից արթնացար վախով
Եվ երազիդ մեջ
Դու պատահաբար չտեսա՞ր նրան
Ով-ի՛նքդ էլ գիտես-քեզ գիտի այնպես
Ինչպես հիվանդն իր հիվանդությունը
Լույսը բարի է
Եվ բարին լույս է..այնքան ժամանակ,
Քանի դեռ սրտերն այդ«բարի լույս»ը
Դարերո՜վ մաշված այդ«բարի լույս»ը
Լսում են կարծես առաջի՛ն անգամ