

21.07.2020, 5:21:07
ԹՈՂ ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԻ ՈՒ ԲԱՐԻՆ ՀԵՏԸ Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի Որ չարությունը տեղը չգտնի,թողնի,հեռանա Անտուն ու անտեր,սոված ու տկլոր մուրացիկ դառնա Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի Որ մեր աշխարհը նորից մանկանա ու դրախտ դառնա Որ թշնամանքը չքվի,վերանա,ու հաշտությունը տիրակալ դառնա Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի Որ ատելության արմատները խոր Բարության շնչից իսպառ չորանան Որ սերը դառնա տեր ու թագավոր Թող լույսը բացվի ու իր հետ այնքան նա բերի բարի
ԹՈՂ ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԻ ՈՒ ԲԱՐԻՆ ՀԵՏԸ
Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի
Որ չարությունը տեղը չգտնի,թողնի,հեռանա
Անտուն ու անտեր,սոված ու տկլոր մուրացիկ դառնա
Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի
Որ մեր աշխարհը նորից մանկանա ու դրախտ դառնա
Որ թշնամանքը չքվի,վերանա,ու հաշտությունը տիրակալ դառնա
Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի
Որ ատելության արմատները խոր
Բարության շնչից իսպառ չորանան
Որ սերը դառնա տեր ու թագավոր
Թող լույսը բացվի ու իր հետ այնքան նա բերի բարի